[Exclusive] Հավաքականի ex-մարզիչ Բեռնար Շալանդը՝ նախկինում իր օգնական Արթուր Պետրոսյանի թիմի մասինNewmag.am-ը գրում է.

– Հայաստան-Ղազախստան. Կարծիք կա, թե ամենավճռորոշը Սերգեյ Մալիի հեռացումն էր. Ընդմիջումից հետո Ղազախստանը տիրել էր նախաձեռնությանը: 2-րդ դիրքորոշման համաձայն, խաղի ընթացքը բեկեցին փոխարինումները. Մանուչարյանն անմիջապես զգաց խաղի զարկերակը և մեծապես նպաստեց գոլերի կայացմանը: Շատ երկրպագուներ գոհունակությամբ պնդում են, որ հաղթանակների գրավականը Պետրոսյանի նշանակումն է: Վիճակագրությունը նաև փաստում է՝ ընթացիկ շրջափուլի այն դեպքերում, երբ Մխիթարյանը խաղացել է, հաղթել ենք, նրա բացակայությամբ պարտվել ենք:

– Այս բոլոր տարրերն իրենց կարևոր ազդեցությունը թողեցին: Երբ մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով, կարողացանք կազմակերպված կերպով ճնշել նրան առջևում: Փոխարինումները ևս իրենց դերակատարումն ունեցան, Մանուչարյանը առավելություն բերեց թիմին: Դե իսկ Հենրիկի կարգի ֆուտբոլիստ ունենալու դեպքում կարող ենք մշտապես  գոլեր խփել: Պետրոսյանի առաջադրած շարժառիթն ու որոշումները դրական էին: Այս ամենի համակցությունը թիմին տարավ հաղթանակի:

– Պետրոսյանը Ձեր օգնականն էր հավաքականում: Նրա՝ որպես գլխավոր մարզչի, և Ձեր մշակած խաղաոճերը արդյոք շա՞տ են տարբերվում:

– Չեմ կարծում…  Միգուցե, արդի թիմը ավելի հարձակողական մարտավարությամբ է խաղում, բայց հարկ է դա տեսնել նաև ավելի ուժեղների դեմ հանդիպումներում: Իմ կարծիքով՝ Պետրոսյանը, առաջին հերթին, վստահություն բերեց իր հետ:

– Ո՞ր ակումբը կարող է դառնալ Մխիթարյանի լավագույն հանգրվանը՝ նկատի ունենալով ոչ միայն նրա որակական հատկանիշները, այլև հոգեհարազատ խաղաոճը:

– Նրան տեսնում եմ տեխնիկայով և արագությամբ հագեցած իսպանական թիմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել